ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մարտի 25-ին այցելել է Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու ՀՀԿ նախկին նախագահ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին, հաղորդում է ԱԺ պաշտոնական կայքը:
Պանթեոն են այցելել նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Ազգային ժողովի պատգամավորներ: Ներկաները ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրել Անդրանիկ Մարգարյանի շիրմաքարին՝ հարգելով նրա հիշատակը:
Նշենք, որ այսօր լրանում է Անդրանիկ Մարգարյանի մահվան ութերորդ տարելիցը: