Կիպրոսի նախագահն ապրիլի 24-ին կայցելի Հայաստան

15:58     25 մարտի, 2015

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսն ապրիլի 23-25-ին  կայցելի Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին։ Ինչպես տեղեկացնում է Asbarez.com-ը, այս մասին հայտնել են Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր Վարդգես Մահտեսյանի մամուլի ծառայությունից։

Կիպրոսի նախագահն ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը և ժամանելու է Երևան՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու և Կիպրոսի կառավարության զորակցությունը հայ ժողովրդին հայտնելու համար, տեղեկացրել են պատգամավորի գրասենյակից:


© armedia.am