Սերժ Սարգսյանը ցավակցել է Գերմանիայի նախագահին և Իսպանիայի թագավորին

17:03     25 մարտի, 2015

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Յոախիմ Գաուկին և Իսպանիայի թագավոր Ֆելիպե Վեցերորդին՝ Բարսելոնայից Դյուսելդորֆ ուղևորվող ինքնաթիռի աղետի կապակցությամբ, որը բազմաթիվ անմեղ զոհերի պատճառ դարձավ, հաղորդում է president.am-ը:

Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն ու զորակցություն է հայտնել Գերմանիայի Նախագահին և Իսպանիայի Թագավորին, զոհվածների ընտանիքներին և Գերմանիայի ու Իսպանիայի բարեկամ ժողովուրդներին՝ այս ծանր պահին մաղթելով նրանց համբերություն և ոգու արիություն։


© armedia.am