ԿԽՄԿ-ն հետևում է Անդրանիկ Գրիգորյանի վիճակին

21:15     25 մարտի, 2015

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հետևում է ադրբեջանական կողմն անցած հայ զինվորի վիճակին և երկխոսության մեջ է համապատասխան իշխանությունների հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԿԽՄԿ երևանյան պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Նշենք, որ Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս թույլ չեն տվել ԿԽՄԿ Բաքվի պատվիրակության ներկայացուցիչներին հանդիպել Անդրանիկ Գրիգորյանին: Ջնայած դրան, Ադրբեջանի ՊՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ վստահեցնելով, որ Գրիգորյանն իր պահման պայմանների ու առողջության հետ կապված բողոքներ չունի:


© armedia.am