ԱՄՆ-ը մտադիր է Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային օգնություն տրամադրել

11:22     26 մարտի, 2015

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր աջակցությունն է հայտնել Եմենի շիա ապստամբների դեմ Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի երկրների սկսած ռազմական գործողություններին:

Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ նաև ասվում է, որ Վաշինգտոնը մտադիր է Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային տրամադրել «լոգիստիկ և հետախուզական աջակցություն»՝ միաժամանակ ընդգծելով, որ ԱՄՆ-ի զինուժը ռազմական գործողություններին անմիջական մասնակցություն չի ունենալու:

Իր հերթին Եմենի ապստամբների առաջնորդներից մեկը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի և արաբական մյուս երկրների ռազմական գործողություններն Եմենի տարածքում կարող է տարածաշրջանում ավելի լայնածավալ պատերազմի պատճառ դառնալ:


© armedia.am