Այսօր՝ ժամը 09:40-ի սահմաններում, Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ուժեղացված խմբին դիմակայելու ժամանակ ծանր վիրավորված ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Սամվել Հակոբյանը:
Այս մասին տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակը:
Հիշեցնենք, որ մարտի 19-ին հակառակորդին դիմագրավելու ընթացքում զոհվել էին ՊԲ զինծառայողներ Հակոբ Խաչատրյանը (1996թ. ծնված), Էդուարդ Հայրապետյանը (1995թ. ծնված) եւ Արշակ Հարությունյանը (1995թ. ծնված):