Վրաստանը նոր կամուրջ կկառուցի Հայաստանի հետ սահմանի վրա

12:16     26 մարտի, 2015

Վրաստանի կառավարությունը այսօր կքննարկի Հայաստանի հետ սահմանին՝ Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման հարցը:

Վրացական կողմը առաջարկում է նոր կամուրջ կառուցել Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում: 

Թբիլիսիում կարծում են, որ նոր կամրջի կառուցումը թույլ կտա ընդլայնել առեւտրատնտեսական ու մարդկային կապերը Հայաստանի ու Վրաստանի միջեւ: 

Շինարարական աշխատանքները կիրականացնի Տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարությունը: Ներդրումների ծավալը դեռ չի հրապարակվում:


© armedia.am