Ասիական բանկի անդամ են դառնում նաև Կանադան և Ավստրալիան

13:09     26 մարտի, 2015

Կանադան և Ավստրալիան դիտարկում են Չինաստանի գլխավորությամբ ստեղծված Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկ մտնելու հնարավորությունը,  գրում է Bloomberg-ը: Ավելի վաղ Ավստրալիան հրաժարվել էր մտնել նոր բանկի հիմնադիրների կազմի մեջ, սակայն շուտով վերանայեց իր դիրքորոշումը: Ի դեպ, Շվեյցարիան, Լյուքսեմբուրգը և Կորեայի Հանրապետությունը նույնպես քննարկում են AIIB-ին միանալու հարցը, հաղորդում է eastrussia.ru-ն:

Հիշեցնենք, որ բացի Չինաստանից ավելի քան 23 ասիական երկիր հանդիսանում են բանկի հիմնադիրներ: Արևմտյան երկրներից Մեծ Բրիտանիան առաջինն էր, որը դիմեց բանկի կազմի մեջ մտնելու խնդրանքով: Նրա օրինակին հետևեցին Ֆրանսիան, Իտալիան և Գերմանիան: Նրանց այդ որոշումից հետ պահելու` Վաշինգտոնի ջանքերը հաջողությամբ չպսակվեցին:

 


© armedia.am