Գյումրու ռուսական ռազմաբազայում հոգևոր-մշակութային կենտրոն կկառուցվի

13:46     26 մարտի, 2015

Գյումրիում գործող ՌԴ ռազմաբազային կից կգործի հոգևոր-մշակութային կենտրոն: Այս նպատակով Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Գյումրի քաղաքի Լալայան փողոցում գտնվող ռուսական եկեղեցու զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասը և դրան հարակից թիվ 173/3 հասցեի հողամասը՝ առկա շենք-շինություններով, Գյումրու ռուսական ռազմաբազային տրամադրելու նախագծին:


© armedia.am