ՀՀ վարչապետերի ակումբ. անդրանիկ հանդիպումը տեղի կունենա այսօր

14:02     26 մարտի, 2015

Այսօր ՀՀ կառավարությունում տեղի կունենա Հայաստանի ներկա և նախկին վարչապետերի հանդիպումը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես» գործակալությունը: Վերջինիս հետ զրույցում ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը մանրամասնեց, որ հանդիպումը տեղի կունենա Վարչապետների ակումբի շրջանակներում:

«Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ ձևավորված վարչապետերի ակումբի շրջանակներում առաջին հանդիպումն է տեղի ունենալու», - հայտնեց Գոհար Պողոսյանը:


© armedia.am