ՀՀ դեսպանը Վրաստանի էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է տնտեսական համագործակցության խնդիրները

14:27     26 մարտի, 2015

Մարտի 25-ին Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը հանդիպում ունեցավ Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ, հաղորդում է mfa.am-ը:

Հանդիպմանը քննարկվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ կատարվեց հայ-վրացական տնտեսական ներկայիս հարաբերություններին, ինչպես նաև դրանց հետագա զարգացման և ընդլայնման հեռանկարներին: Երկուստեք կարևորվեց զբոսաշրջության և էկոնոմիկայի ոլորտում համատեղ ծրագրերի առավել ակտիվացման անհրաժեշտությունը:

Մտքեր փոխանակվեցին տնտեսական ոլորտում հայ-վրացական համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: 


© armedia.am