Տեղի կունենա «Տղաս, ո՞ւր է Եփրատը» ֆիլմի պրեմիերան

17:36     26 մարտի, 2015

Մարտի 28-ին` ժ. 19.00-ին` Մոսկվայի Տանը տեղի կունենա «Տղաս, ո՞ւր է Եփրատը» ֆիլմի պրեմիերան, իսկ ժամը 18.00-ին կկայանա ֆիլմի ստեղծագործական խմբի մամուլի ասուլիսը: Այս մասին հայտնում է Tert.am-ը:

Ֆիլմը կարճամետրաժ, խաղարկային կինոնկար է՝ 15 րոպե տևողությամբ։ Այն անդրադառնում է ցեղասպանության թեմային:  Գլխավոր դերերում են Վիգեն Ստեփանյանը և Ռուբեն Փաշինյանը: 


© armedia.am