Իսպանիայի Պինտո քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

21:42     26 մարտի, 2015

Իսպանիայի Պինտո քաղաքի քաղաքապետարանը մարտ ամսվա լիագումար նիստում, որը կայացել է մարտի 26-ին, քաղաքային կարգավորման հարցերի շուրջ միաձայն բանաձև է ընդունել:

Բացի այդ, լիագումար նիստում քաղաքապետարանը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ընդունված բանաձևում ասվում է. «Պինտոյի քաղաքապետարանի լիագումար նիստը 100-րդ տարելիցին ընդառաջ միաձայն հաստատում է Հայոց ցեղասպանության`  20-րդ դարի առաջին ցեղասպանության ճանաչումը, որի ընթացքում սպանվեց 1.5 մլն հայ քաղաքացի, իսկ 2 մլն հայ ստիպված եղավ լքել իր բնակավայրը»: 

Հիշեցնենք, որ այս տարվա  հունվարի վերջին Հայոց ցեղասպանությունը ճանաչել էր  Իսպանիայի Բուրխասոտ քաղաքի քաղաքային խորհուրդը:


© armedia.am