Թուրքիան Եմենում սաուդական զորքերին օգնություն կտրամադրի

10:15     27 մարտի, 2015

Մարտի 26-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կարող է Եմենում Սաուդյան Արաբիայի ռազմական առաքելությանը նյութա-տեխնիկական օգնություն ցուցաբերել: Նա նաև կոչ է արել Իրանին և նրա կողմից հովանավորվող ահաբեկչական խմբերին հեռանալ երկրից: Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը:

Թուրքիայի նախագահը անընդունելի է համարել Իրանի՝ տարածաշրջանում իշխող դառնալու ձգտումն:

Էրդողանի մամուլի քարտուղարը, սակայն, նշել է, որ Թուրքիայի նախագահի այցն Իրան տեղի կունենա ըստ նախնական պայմանավորվածության՝ ապրիլի սկզբին՝ անկախ Եմենում իրադարձությունների զարգացումից:


© armedia.am