Իտալիայի Տոսկանա նահանգը Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել` ի նշան հայ ժողովրդին իր աջակցության:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հռոմի Հայ համայնքի խորհուրդը նամակ է հղել Իտալիայի հիմնական նահանգապետարաններին և քաղաքապետարաններին՝ խնդրելով համապատասխան բանաձևեր ընդունել:
Ի պատասխան՝ Տոսկանա նահանգը մարտի 25-ին կայացած խորհրդարանական նիստում բանաձև է ընդունել, որով զորակցություն է հայտնել հայ ժողովրդին: Բանաձևում ասվում է, որ այն պետք է ուղարկվի Հռոմի Հայ համայնքի խորհրդի քարտուղարությանը, որպեսզի փոխանցվի Հայոց ցեղասպանության թանգարան: