Apple կազմակերպության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը մտադիր է իր ողջ կարողությունը նվիրաբերել բարեգործական նպատակներով: Այս մասին հայտնում է Fortune ամսագիրը:
Կուկի կաողությունը գնահտվում է 120մլն դոլար գումարած ևս 665 միլիոն՝ ակցիանների տեսքով: Կուկը հայտնել է, որ արդեն սկսել է ներդրումներ անել տարբեր բարեգործական հիմնադրամներում: Նա նաև նշել է, որ ամբողջ գումարը կնվիրաբերի միայն իր 10-ամյա զարմիկի քոլեջում սովորելու վարձը վճարելուց հետո:
Նշենք, որ ամսագիրի՝ համաշխարհային 50 հզոր առաջնորդների վերջին վարկանշային ցուցակում Կուկը գտնվում էր առաջին հորիզոնականում: Այդ ցուցակի հնգյակում էին հայտնվել նաև Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագին, Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը, Հռոմի պապ Ֆրանցիսկը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:
2014թ. մի շարք տնտեսական հրատարակություններ Կուկին հաղթող են ճանաչել «Տարվա մարդ» կամ «տարվա մենեջեր» անվանակարգերում: