Կանադայի խորհրդարանը կքննարկի ապրիլը ցեղասպանության հիշատակման ամիս հռչակելու մասին բանաձև

12:34     27 մարտի, 2015

Մարտ 26-ին, Կանադայի խորհրդարանի անդամ և Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբակցության փոխնախագահ Բրեթ Բութը  հրապարակել Կանադայի խորհրդարանի առաջիկա նիստին ներկայացվելիք թիվ 587 բանաձևը, որը կոչ է արվում Կանադայի կառավարությանը ապրիլ ամիսը ճանաչել ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման և կանխարգելման ամիս:

Նշենք, որ Կանադայի խորհրդարանը ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը 2004թ. ապրիլի 21-ին:


© armedia.am