Երևանում մեկնարկել է «Առողջապահություն և դեղագործություն-2015» ցուցահանդեսը

14:15     27 մարտի, 2015

Երևանում այսօր մեկնարկել է 14-րդ միջազգային մասնագիտական «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2015» ցուցահանդեսը, որի պաշտոնական բացմանը ներկա էին ՀՀ առողջապահության փոխնախարար Տիգրան Սահակյանը և Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոն, հաղորդում է News.am Medicine-ը:

Ցուցահանդեսն առողջապահության ոլորտի ամենախոշոր միջոցառումներից է, որը նախատեսված է բժշկական հաստատությունների ղեկավարների, գիտաշխատողների, բժիշկների, ինչպես նաև բժշկական ծառայությունների շուկայում աշխատող ներդրողների, ձեռներեցների, մասնագետների համար:

Ցուցահանդեսի շրջանակներում անցկացվելու են սեմինարներ, կլոր սեղաններ, պրեզենտացիաներ, ինչպես նաև տեղի կունենա «ХХI դարի ատամնաբուժություն» ատամնաբուժական ֆորումը:


© armedia.am