Հայ-ադրբեջանական սահմանին պայթյուն է տեղի ունեցել. կան վիրավորներ

15:38     27 մարտի, 2015

Մարտի 26-ի երեկոյան Հայաստանին սահմանակից ադրբեջանական Ալիբեյլի գյուղում պայթյուն է տեղի ունեցել, կան երկու վիրավորներ: Այս մասին հայտնում է APA գործակալությունը:

Պայթյունը տեղի է ունեցել գյուղի տներից մեկում: Պայթյունի պատճառ է դարձել տանը փամփուշտների առկայության պարագայում վառարան վառելը:


© armedia.am