Ֆրանսիայի դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ

17:31     27 մարտի, 2015

Մարտի 27-ին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հաղորդում է News.am-ը:

Դեսպանը, Առաջին խորհրդական Նիկոլա Ֆայի ուղեկցությամբ, հարգանքի տուրք է մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին և ծաղիկներ խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Դեսպանը հանդիպել է Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ՝ նախապատրաստելու Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը Հայաստան Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:


© armedia.am