Lufthansa-ն ավիավթարի զոհերի ընտանիքներին կտրամադրի մինչև 50 հազար եվրո

11:10     28 մարտի, 2015

Գերմանական Lufthansa ավիաընկերությունը Airbus 320-ի ավիավթարի արդյունքում զոհված յուրաքանչյուր ուղևորի ընտանիքներին կվճարի 50-հազարական եվրո:

Այս մասին հայտնում է Tagesspiegel-ը:

«Lufthansa-ն առաջարկել է վճարել մինչև 50 հազար եվրո»,- հայտարարել են ընկերության ներկայացուցիչները:

Lufthansa ավիաընկերության դուստր ընկերության` Germanwings-ի Airbus A320-ը, որն ուղևորվում էր Բարսելոնայից Դյուսելդորֆ, երեքշաբթի կործանվել է Ֆրանսիայի հարավ-արևելյան շրջանում` Ալպերի դժվարամատչելի հատվածում: Ավիավթարի արդյունքում զոհվել է առնվազն 150 ուղևոր:

Հետաքննության արդյունքում ստացված հանցանշանները վկայում են, որ կործանված ինքնաթիռի երկրորդ ուղևորը` Անդրեաս Լուբիտցը, ավիաընկերությունից թաքցրել է իր առողջական խնդիրները: Ավելի ուշ Մարսելի դատախազությունը հայտարարել է, որ երկրորդ օդաչուն մեղադրվում է օդանավի կանխամտածված կործանման մեջ:


© armedia.am