Երևան կժամանի Պետդումայի խոսնակը

14:38     29 մարտի, 2015

ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը հաջորդ շաբաթ աշխատանքային այցով կժամանի Երևան, այս մասին հայտնել է РИА Новости գործակալությունը` հղում կատարելով ՌԴ խորհրդարանի ստորին պալատի պաշտոնական կայքին:

Ակնկալվում է, որ մարտի 30-ից 31-ը Նարիշկինը հանդիպումներ կունենա ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, ՀՀ նախագահ  Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: 

Պետդումայի պատվիրակությունը կմասնակցի նաև Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված խորհրդաժողովին և  «Եվրասիական տնտեսական հեռանկար» համաժողովի շրջանակում նախանշված կլոր-սեղանին: 

Երևանում Նարիշկինը կմասնակցի նաև հաղթանակի 70-ամյակին նվիրված «Պատերազմն ու հաղթանակը հայ և ռուս նկարիչների գործերում» ցուցահանդեսի բացմանը:  


© armedia.am