ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին կհետևեն նաև դիտորդներ եվրոպական երկրներից

19:31     29 մարտի, 2015

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն` նվիրված խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, որին մասնակցել են հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների, քաղաքական ու հասարակական հատվածների ներկայացուցիչները, հայտնում է Artsakhpress.am-ը` հղում կատարելով Արցախի  հանրային  հեռուստատեսությանը:

Վերջինիս փոխանցմամբ`  ընտրություններում  միջազգային  դիտորդներն  ու  դիտորդական  առաքելություններ  ապահովելու  նպատակով   ԼՂՀ արտաքին  գերատեսչության  կողմից  իրականացվող  աշխատանքները  ևս   ներկայացվել  են  նախագահին:

ԼՂՀ   ԱԳ  նախարար   Կարեն  Միրզոյանի  ղեկավարած  կառույցում  41  երկրից  հաստատում  ունեն  և  ևս  49-ի  հաստատմանն  են  սպասում:  Այժմ  հստակեցվում  են    Ռուսաստանի  Դաշնության  և  Բրյուսելի  պատվիրակությունների կազմը:

«Մենք  կունենանք  80-90  միջազգային  դիտորդ,  չհաշված  Հայաստանի   դիտորդական  խումբը: Ունենք  որոշակի  նոր  երկրներ, որոնք  նախկինում  ներկայացված  չէին`  մասնավորապես  այս  տարի  ակնկալում  ենք   դիտորդներ` Էստոնիայից, Իտալիայից, Լյուքսենբուրգից  և  Մեքսիկայից»,- ասաց  ԱԳ  նախարարը:


© armedia.am