Հակառակորդի գնդակից զինծառայող է զոհվել. ԼՂՀ ՊՆ

21:22     29 մարտի, 2015

Մարտի 29-ի երեկոյան ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հովսեփ Սամսոնի Անդրեասյանը: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ կայքը։ 

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: 

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:


© armedia.am