Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում այս տարվա ապրիլի 24-ին առաջին անգամ տեղի կունենա Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություն: Այս մասին հաղորդում է «Արցախպրես»-ը՝ հղում անելով թուրքական Haberdiyarbekir կայքին:
Սգո միջոցառումները կազմակերպվելու են Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի, Մարդու իրավունքների միության Դիարբեքիրի մասնաճյուղի և Լոնդոնի Կոմիտաս ինստիտուտի կողմից: