Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում առաջընթաց է գրացվել

10:13     30 մարտի, 2015

Իրանը և միջազգային միջնորդների «վեցնյակը» առաջընթաց են գրանցել  ուրանի հարստացման համար անհրաժեշտ ցենտրիֆուգների ստեղծման հարցում: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրին:  

«Իրանը համաձայնել է  պահպանել  6000 գազային ցենտրիֆուգից ոչ ավելին, որոնք կիրառվում էին ուրանի հարստացման համար», - հայտնել է աղբյուրը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իրանը և «վեցնյակը» սկսել են  հնարավոր պայմանավորվածությունների ձևակերպումների քննարկումները:


© armedia.am