Վախճանվել է «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիրը

10:31     30 մարտի, 2015

Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հիմնադիրներից մեկն ու հայերեն բաժնի խմբագիրը՝ Սարգիս Սերոբյանը, մարտի 28-ին հրաժեշտ է տվել կյանքին, հայտնում է «Արմենպրես» գործակալությունը:

Սարգիս Սերոբյանը ծնվել է 1935 թվականին: Հրանտ Դինքի առաջարկով 1996 թվականին աշխատել է «Ակոս» պարբերականի հիմնադիր խմբում՝ ստանձնելով հայերեն բաժնի խմբագրությունը, ինչով զբաղվում էր մինչ օրս:

Սարգիս Սերոբյանը ամուսնացած էր, ուներ երկու զավակ:


© armedia.am