Նորագույն տեխնոլոգիաների կիրառում ԼՂՀ անասնապահության ոլորտում

17:29     30 մարտի, 2015

ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության և «CARD Agroservice» -ի միջև ստորագրված հուշագրի շրջանակներում  օրերս գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ  Նորայր Մուսայելյանը,  «Տոհմային կայան» ՓԲԸ տնօրեն Գեորգի Լալայանն ու կայանի մի խումբ մասնագետներ մասնակցել են  Երևանում  կազմակերպված սեմինար-խորհրդակցություններին, որոնց ընթացքում քննարկվել են հարցեր` կապված խոշոր եղջերավոր կենդանիների կերակրման և մատղաշի նպատակային աճեցման  նորագույն տեխնոլոգիաների կիրառման հետ:

 Սեմինարներն անցկացվել են հոլանդական «TROUW  NUTRITION»  ընկերության մասնագետ ֆրանս Վան Բոհեմենի և «CARD Agroservice» -ի մասնագետների ներգրավմամբ:

Հաշվի առնելով հոլանդական փորձը` հայ մասնագետները հատկապես կարևորել են   հորթերի կերակրման համար օգտագործվող կաթի փոխարինիչները, որոնք իրենց սննդարարությամբ գերազանցում են անարատ կաթին, և դրանով կերակրելու դեպքում ստացվում է ավելի բարձր քաշաճ, ինչպես նաև` բարերար ազդեցություն է ունենում հետագա վերարտադրողականության վրա:  Ընդհանուր առմամբ` նման  հանդիպումները խիստ կարևոր են և խթան են հանդիսանում մասնագիտական կարողությունների և հմտությունների կատարելագործման համար, առավել ևս մեր ոլորտում, որտեղ ձեռք բերածով երբեք չպետք է բավարարվել, — նշել է Ն. Մուսայելյանը (աղբյուրը՝ ՀՀ գյուղնախարարություն):


© armedia.am