ԱՄՆ-ն աջակցություն է հայտնել արաբական միացյալ զինված ուժեր ստեղծելու գաղափարին

09:41     31 մարտի, 2015

ԱՄՆ-ն աջակցում է Մերձավոր Արևելքում սպառնալիքներին դիմակայելու համար արաբական երկրների՝ միացյալ զինված ուժեր ստեղծելու պլաններին։ Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ին, այդ մասին հայտարարել է ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Էշթոն Քարթերը:

«Եթե նրանք ցանկանում են այդ ուղղությամբ ավելին անել, այս դեպքում՝ պայմանավորված Եմենում ստեղծված իրադրությամբ, ապա դա լավ է, քանի որ դա իրենց տարածաշրջանն է»,- ասել է Քարթերը:

Պատասխանելով այդ հարցում ԱՄՆ-ի հնարավոր համագործակցության մասին հարցին՝ Քարթերը նշել է, որ շատ պետություններ արդեն երկկողմ համաձայնագիր ունեն Միացյալ Նահանգների հետ:

«Նրանք մեր գործընկերներն են անվտանգության ապահովման առումով և մենք կշարունակենք համագործակցել նրանց հետ»,-ընդգծել է Քարթերը:


© armedia.am