Կանադան կսկսի ռմբակոծել Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերը

10:16     31 մարտի, 2015

Կանադան կսկսի օդային հարվածներ հասցնել Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դիրքերին, հայտնում է РИА Новости-ն:

Երկիրը նաև մեկ տարով կերկարացնի իր մասնակցությունն ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի միջազգային գործողությանը:

Կառավարության համապատասխան որոշման օգտին է քվեարկել Կանադայի խորհրդարանի 142 անդամ, դեմ՝ 129 օրենսդիր:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կանադան կընդլայնի ԻՊ-ի դեմ իր ռազմական առաքելությունը:

 


© armedia.am