Պետք է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն առաջնահերթություն դարձնենք. Ուորլիք

10:26     31 մարտի, 2015

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այսօր՝ մարտի 31-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբին կզեկուցի ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերսկսված բռնությունների և միջնորդական ջանքերի մասին: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը:

«Այսօր Վիեննայում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբին վերսկսված բռնության և միջնորդական ջանքերի մասին զեկուցելու համար: Մենք պետք է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն առաջնահերթություն դարձնենք»,- գրել է Ուորլիքը:


© armedia.am