Լրանում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ շրջանակային համաձայնագիր կնքելու վերջնաժամկետը

11:06     31 մարտի, 2015

Այսօր Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Շվեյցարիայի Լոզան քաղաքում Իրանի ու 6 գերտերությունների միջև ընթացող բանակցությունների 5-րդ օրն է։ Հենց այսօր է լրանում կողմերի միջև շրջանակային համաձայնություն կնքելու վերջնաժամկետը։

Հաղորդվում է, որ կողմերի միջև շարունակում են մնալ մի շարք լուրջ տարաձայնություններ, որոնք, մասնավորապես վերաբերում են Թեհրանի կողմից հարստացված ուրանի մի մասի ոչնչացմանը և Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների հանման։

Իրանի հետ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Միացյալ նահանգների ու Գերմանիայի բանակցությունների վերջնական համաձայնությունը ակնկալվում է հունիսին։


© armedia.am