Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Կիպրոսի խորհրդարանում քվեարկության կդրվի հինգշաբթի

15:19     31 մարտի, 2015

Հինգշաբթի Կիպրոսի ժամանակով ժամը 11-ին այդ երկրի խորհրդարանում կկայանա Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկությունը:

Այս մասին հաղորդում է «Արմենպրես» գործակալությունը՝ նշելով, որ օրինագիծը պատիժ է նախատեսում այն անձանց համար, ովքեր կժխտեն ցեղասպանությունները, պատերազմական ժամանակաշրջանում և մարդկության դեմ հանցագործությունները: Օրինագիծը, որ խորհրդարան է ներկայացրել կիպրահայ համայնքի ներկայացուցիչը, քրեական պատասխանատվություն է պահանջում կատարված բոլոր ցեղասպանությունների ժխտման ժամանակ:

Եթե օրինագիծը ընդունվի, ապա ցեղասպանության ժխտողները կպատժվեն հինգ տարվա ազատազրկմամբ եւ կվճարեն տուգանք 10000 եվրոյի չափով:


© armedia.am