Բակո Սահակյանն ընդունել է ՀԲԸՄ պատվիրակությանը

16:25     31 մարտի, 2015

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 31-ին ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Կանադայի մասնաճյուղի ատենապետ Շահե Տանաչյանին և քարտուղար Հակոբ Արսլանյանին, հաղորդում է «Արցախպրես»-ը:

Հանդիպմանը, որին մասնակցել է ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը և Արցախ-Սփյուռք կապերի խորացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ ՀԲԸՄ-ն իր ստեղծումից ի վեր ընդգծված դերակատարություն է ունեցել համայն հայության կյանքում` հավելելով, որ կազմակերպության հետ փոխգործակցությանը միշտ էլ հատուկ ուշադրություն է դարձվել Արցախում:


© armedia.am