Ավստրալիայի կառավարությունը ապրիլի 24-ին չի մասնակցի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին

17:36     31 մարտի, 2015

Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը  ապրիլի 24-ին կմասնակցի Չանաքքալեի միջոցառումներին: Այս մասին հայտնել է երկրի արտգործնախարարությունը։

Ինչպես տեղեկացնում է «Ակօս»-ը, Ավստրալիայի կառավարությունը արդեն տեղեկացրել է, որ չի մասնակցելու ապրիլի 24-ին Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման պաշտոնական միջոցառումներին:


© armedia.am