Ստամբուլում պատանդ վերցված դատախազը մահացել է

09:40     1 ապրիլի, 2015

Թուրքիայի Ստամբուլ նահանգի առողջապահության վարչության պետ Սելամի Ալբայրաքը հայտարարել է, որ Ստամբուլում մարտի 31-ին պատանդ վերցված դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազը մահացել է:

Ինչպես տեղեկացնում է CNN Turk-ը, երեկ հատուկ գործողություն էր իրականացվել՝ նրան ահաբեկիչների ձեռքից ազատելու ուղղությամբ, սակայն գործողության ընթացքում նա ծանր վիրավորվել էր:

Հիշեցնենք, որ նախօրեին Ստամբուլի Չաղլայան դատարանում ձախակողմյան «Ժողովրդի ազատագրության հեղափոխական կուսակցություն - ճակատի» անդամները գերի էին վերցրել դատախազ Քիրազին: Վերջինս հայտնի է որպես Գեզի զբոսայգու բողոքի ժամանակ սպանված դեռահաս Բերքին Էլվանի գործով դատախազ:


© armedia.am