Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում կիպրա-հայկական նամականիշ է թողարկվելու, այս մասին հայտնում է «Cyprus Mail»-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը երկու երկրներում միաժամանակ կազմակերպելու է նամականիշի շնորհանդեսը: Նշվում է նաև, որ Կիպրոսում նախանշված միջոցառմանը մասնակցելու է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:
Նամականիշի վրա պատկերվելու է Նիկոսիայի հայտնի, բայց արդեն փակված հայկական «Մելքոնյան» վարժարանը, որը նախապես ապաստան է եղել Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված և Կիպրոս փախած որբերի համար: