Վրաստանի նախագահը պատրաստ է եղել հրաժարական տալ

11:03     1 ապրիլի, 2015

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է եղել հրաժարական տալ՝ իր վրա գործադրվող ճնշումների պատճառով։ Այս մասին հայտնում է Новости Грузия լրատվականը։

Վերջին ժամանակներում Վրաստանի նախագահի և կառավարության հարաբերությունները սրվել են, և այն առավել ակնհայտ է դարձել մարտի 31-ին Վրաստանի խորհրդարանում երկրի նախագահի ելույթի ժամանակ, երբ նիստի դահլիճում բացակայում էին կառավարության անդամները։ Ավելացնենք, որ Մարգինաշվիլին բազմիցս հանդես է եկել իշխող կոալիցիայի քննադատությամբ։


© armedia.am