ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչները ԼՂ խնդրի վերաբերյալ բանակցություններ են ունեցել Վիեննայում

11:16     1 ապրիլի, 2015

ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչները Վիեննայում բանակցություններ են անցկացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և հետագա քայլերի վերաբերյալ: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Լավ բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ Վիեննայում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված իրադարձությունների և հետագա քայլերի վերաբերյալ»,- գրել է ամերիկացի համանախագահը:

Ավելի վաղ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում գրել էր, որ պատրաստվում է Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբին զեկուցել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերսկսված բռնությունների և միջնորդական ջանքերի մասին: Նա նշել էր, որ պետք է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն առաջնահերթություն դարձնել:

 


© armedia.am