Էդվարդ Նալբանդյանը կայցելի ‪Տաջիկստան‬ և ‪Ղրղզստան‬

13:10     1 ապրիլի, 2015

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ ‪‎Նալբանդյանը վաղը‬ աշխատանքային այցով կժամանի Տաջիկստան։ Դուշանբեում նախարար Նալբանդյանը կմասնակցի ՀԱՊԿ‬ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 

Ապրիլի 3-4-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Բիշքեկ, որտեղ կմասնակցի ‪ԱՊՀ‬ անդամ պետությունների ԱԳ Նախարարների խորհրդի նիտին։ 

Ապրիլի 4-ին Ղրղզստան պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա Ղրղզստանի բարձրաստիճան ղեկավարության հետ: 


© armedia.am