Սյունիքում ճգնաժամային կառավարման կենտրոն է բացվել

13:15     1 ապրիլի, 2015

Ապրիլի 1-ին Սյունիքի մարզում  երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի ուղեկցությամբ մասնակցել է Սյունիքի մարզի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի բացմանը, հաղորդում է News.am-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ կենտրոնում գործում է GPS համակարգ, որի միջոցով մոնիթորների վրա հստակ երևում է, թե որտեղ է գտնվում շտապօգնության կամ փրկարարական մեքենան, ինչը թույլ է տալիս անձնակազմին ճիշտ կողմնորոշել, թե որ ուղղությամբ իրենք պետք է շարժվեն:


© armedia.am