Սինգապուրի Չինական միջազգային ավագ դպրոցը հրավիրում է հայ աշակերտներին

10:10     2 ապրիլի, 2015

Սինգապուրում Չինական միջազգային դպրոցի (Chinese International School) Միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագիրը (IB Diploma Programme) ներառում է 11-րդ և 12-րդ ավարտական դասարանները: Հնարավոր է նաև ուսումը սկսել նախապատրաստական` 10-րդ դասարանից:

 Ընդունելության փուլն անցած դիմորդներին դպրոցը կրթաթոշակ ստանալու հնարավորություն է ընձեռում` ուսման վարձի մինչև 75%-ի չափով: Կրթաթոշակ կարող  են  ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, կամ Հայաստանում 10 տարվա կացության իրավունք ունեցող 15 տարին լրացած դիմորդները:

 Ընդունելության գործընթացը կազմակերպվում է դպրոցի տնօրինության անմիջական մասնակցությամբ: Ապրիլի վերջին Չինական միջազգային  դպրոցի տնօրեն Ստեֆեն Քիգանը և ավագ դպրոցի տնօրեն Վահագն Վարդանյանը կայցելեն Հայաստան` ընդունելության հարցազրույցները և քննությունները (անգլերեն և մաթեմաթիկա) կազմակերպելու նպատակով:

 Երևանի քաղաքապետարանի դիմաց, Արգիշտի 7 հասցեում գտնվող “Մոսկվայի տանը” ապրիլի 23-ին (310 սենյակ) կկայանա հանդիպում ծնողների հետ, իսկ ապրիլի 25-ին (303 սենյակ) կկազմակերպվեն քննությունները և հարցազրույցները դիմորդների հետ:  

 Մրցույթին մասնակեցելու համար մինչև ս.թ. ապրիլի 18-ը անհրաժեշտ է տրամադրել անգլերեն լեզվով թարգմանված հետևյալ փաստաթղթերը;

     Ընդունելության դիմում,  

 

     Նախորդ երեք ուսումնական տարիների առաջադիմության թերթիկներ,

 

     Դիմորդի անձնագրի (լուսանկարով էջը) և ծննդական վկայականի պատճեններ,

     Ծնողների անձնագրերի պատճեններ (լուսանկարով էջը),

     Երկու լուսանկար (3x4 չափի):

 Փաստաթղթերի տրամադրման և տեղեկատվություն ստանալու համար զանգահարել 098-089867 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլ. փոստին:

 

 Չինական միջազգային դպրոցը հիմնադրվել է 2006 թվականին, որն իր կազմում ընդգրկում է ավագ, միջնակարգ  և տարրական դպրոցները: Դպրոցում ուսուցման լեզուն անգլերենն է, իսկ որպես երկրորդ լեզու դասավանդվում է չիներեն: 2014թ-ից ավագ դպրոցում սովորող հայ աշակերտներին որպես մայրենի լեզու դասավանդվում է հայերեն:

 

Դպրոցի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել դպրոցի պաշտոնական կայքը` www.cnis.edu.sg 


© armedia.am