Ռուսաստանը անցնում է Քարտային վճարման ազգային համակարգի

15:16     1 ապրիլի, 2015

Ներռուսական քարտային փոխանցումները այսուհետ կիրականացվեն  Քարտային վճարման ազգային համակարգով: Նման  անցման նպատակն է նվազեցնել Ռուսաստանի կախվածությունը արտասահմանյան վճարման համակարգերից, հայտնում է Sputnik News-ը:

Ինչպես տեղեկացրել է ՌԴ կենտրոնական բանկի Քարտային վճարման ազգային համակարգի բաժանմունքի տնօրեն, Տիմուր Բատիրևն,  ազգային վճարման քարտերի առաջին խմբաքանակը կթողարկվի 2015 թվականի երրորդ քառամսյակում: Կենտրոնական բանկը նախատեսում է հաջորդ երկու տարիների ընթացքում թողարկել վճարման 100 միլիոն ազգային քարտեր:

Հիշենք, որ ՌԴ որոշումը՝ անցնել Քարտային վճարման ազգային համակարգի կայացվեց  ի պատասխան ԵՄ երկրներին ուղղված Եվրոպական խորհրդարանի կոչին՝  դուրս թողնել Ռուսաստանին SWIFT համաշխարհային միջբանկային հաղորդակցությունների համակարգից:

 




© armedia.am