Իրանում նշում են Հանրապետության օրը՝ երկրի գլխավոր տոներից մեկը

15:18     1 ապրիլի, 2015

Ապրիլի 1-ին Իրանում նշում են երկրի կարևոր տոներից մեկը՝ Հանրապետության օրը, երբ 1979 թվականի Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո հռչակվեց Իրանի Իսլամական Հանրապետությունը:

1979 թվականին տեղի ունեցած հանրաքվեին մասնակցել է ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 92.5 տոկոսը: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Իսլամական Հանրապետության օգտին քվեարկել է նրանց ավելի քան 99 տոկոսը:


© armedia.am