Սփիլբերգի «Շոա» հիմնադրամը կթվայնացնի Հայոց ցեղասպանության ականատեսների հիշողությունները

16:28     1 ապրիլի, 2015

Հարավային Կալիֆորնիայի համալսարանին կից «Շոա» հիմնադրամի հետ կնքված համաձայնագրի հիման վրա կթվայնացվեն Հայոց ցեղասպանությունը վերապրած շուրջ 250 անձանց հուշերը: Այս մասին ապրիլի 30-­ին լրագրողներին տեղեկացրեց Հայոց ցեղասպանության թանգարան­ ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, հաղորդում է «Հայերն այսօր»-ը:

Թանգարանի տնօրենը նաև հավելեց, որ «Շոա» հիմնադրամում շրջանառության մեջ կդրվի նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ձայնագրությունների հավաքածուն՝ գիտահետազոտական աշխատանքների իրականացման և ցեղասպանությունների վերաբերյալ իրազեկման մակարդակի բարձրացման համար:

Ի դեպ, Հայոց ցեղասպանության թանգարան­-ինստիտուտն ապրիլի 24­-ին Երևանում մեկ այլ համագործակցության հուշագիր կստորագրի Փարիզի «Շոա» փաստագրման կենտրոնի հետ:


© armedia.am