Թուրքական ամսագրի ապրիլյան համարը նվիրված կլինի Հայոց ցեղասպանությանը

17:07     1 ապրիլի, 2015

Թուրքիայում «Evrensel Kültür» ամսագիրի ապրիլյան համարն ամբողջությամբ նվիրված է լինելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ «Էվրենսել» լրատվական կայքը տեղեկացնում է, որ  ամսագիրը 100-ամյա ցավը և ամոթը քննելու է պատմության, մշակույթի և արվեստի դիտանկյունից: 

Ամսագրում հրապարակվելու են հայտնի լրագրողների, գրողների հոդվածները, որոնք կներկայացնեն հայերի բացակայությունից առաջացած դատարկությունը: Ընթերցողի դատին են հանձնվելու հոդվածներ, որոնք պատմելու են տարբեր բնագավառներում հայերի ունեցած ներդրումների մասին:


© armedia.am