Շվեյցարիան Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին կներկայանա դեսպանի մակարդակով

17:58     1 ապրիլի, 2015

Շվեյցարիան ապրիլի 24-ին Երևանում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին կներկայանա դեսպանի մակարդակով։ Այս մասին ասված է Շվեյցարական Կոնֆեդերացիայի իշխանության Դաշնային մարմինների պաշտոնական էջում։ 

Երևանում կայանալիք միջոցառումներին շվեյցարական կողմը կներկայացնի  Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերը։

Համաձայն տարածած հաղորդագրության՝ Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը տարբեր առիթներով դատապարտել է 1915թ. դեպքերը, որոնք հանգեցրել են բազմաթիվ հայերի մահվան։ Շվեյցարիան նույնպես շարունակելու է աշխատել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ 2009թ. Ցյուրիխյան արձանագրությունների մի դրույթով նախատեսվում է ստեղծել երկու երկրների անկախ պատմաբաններից կազմված հանձնաժողով այդ ողբերգական իրադարձությունները ուսումնասիրելու նպատակով։

 


© armedia.am