Մանկական գրքի միջազգային խորհրդի (International Board on Books for Young People, IBBY) նախաձեռնությամբ և որոշմամբ 1967 թվականից սկսած ապրիլի 2-ին՝ դանիացի աշխարհահռչակ հեքիաթասաց Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրը, նշվում է Մանկական գրքի միջազգային օրը: Այս մասին հայտնում է Calend.ru-ն:
Նախաձեռնության հեղինակները կարևորում են վաղ տարիքից մանկական գրքի ընթերցումը՝ որպես նոր սերնդի հոգևոր և մտավոր ձևավորման կարևոր գործոն: