ՆԱՏՕ-ում խոստացել են ավելացնել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ներկայությունը

09:47     2 ապրիլի, 2015

ՆԱՏՕ-ն կշարունակի ավելացնել իր ուժերը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, հայտարարել է Կանադայի պաշտպանության նախարար Ջեյսոն Քենին, գրում է TACC-ը:

«Կանադան և նրա միջազգային դաշնակիցները կշարունակեն Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում ՆԱՏՕ-ի անդամ պետություններում ուժերի ավելացման ուղղությամբ համալիր միջոցառումների իրականացումը»,- ասված է նախարարի հայտարարության մեջ:

Կանադացի զինվորականներն ապրիլի 1-ին Լեհաստանում համատեղ զորավարժություններ են սկսել լեհական բանակի հետ: Զորավարժությունների նպատակն է լեռնային տեղանքի պայմաններում մշակել ՆԱՏՕ-ի միավորումների փոխգործակցությունը:

Ավելացնենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգը հաստատել է Արևելյան Եվրոպայի 6 երկրներում՝ Ռումինիայում, Լեհաստանում, Բուլղարիայում, Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում, հրամանատարական կետերի և արագ արձագանքման ուժերի ստեղծման մասին տեղեկությունները։

 


© armedia.am