Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս Արգենտինայում գործող իր դեսպանատան, մարտի 31-ին Արգենտինայի արտաքին գործերի նախկին նախարար Խորխե Տայանային պարգևատրել է «Մխիթար Գոշ» շքանշանով՝ Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ իր ծավալած զգալի գործունեության համար: Այս մասին հաղորդում է armeniangenocide100.org կայքը՝ հղում անելով Prensa Armenia-ին:
Որպես արտաքին գործերի նախարար՝ Տայանան կարևոր դերակատարում է ունեցել 2007 թվականի հունվարի 11-ի օրենքն ընդունելու ժամանակ, որի համաձայն՝ յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը հայտարարվում է «Արգենտինայում ապրող ժողովուրդների հանդուրժողականության և հարգանքի օր»:
«Ես շատ զգացված եմ ստանալ այս շքանշանը հենց այս տարի, երբ աշխարհը պատրաստվում է հիշատակել 1915-1923թթ. հայ ժողովրդի դեմ իրականացրած Ցեղասպանության 100-րդ տարելիցը»,- ասել է Տայանան: